ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Զարեհ Սինանյան. Մենք մեծ սպասելիքներ ունենք ՀՀ-Սփյուռք հարաբերություններից

Զարեհ Սինանյան. Մենք մեծ սպասելիքներ ունենք ՀՀ-Սփյուռք հարաբերություններից
31.10.2019 | 17:24

Մենք մեծ սպասելիքներ ունենք ՀՀ-Սփյուռք հարաբերություններից, բայց ներդրումների իմաստով այդ հարաբերություններն ստեղծելու և ամրացնելու մեծ տրամադրվածություն չունենք. ԱԺ հանձնաժողովներում «ՀՀ 2020-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա զուգահեռներ անցկացրեց Իսրայելի հետ՝ որպես աշխարհում սփյուռք-հայրենիք համագործակցության լավագույն ոսկե ստանդարտ: «Դա անվիճելիորեն Իսրայել պետությունն է, և Հայաստանի Հանրապետության նման շրջապատված է ոչ բարյացկամ պետություններով, պատմական լուրջ խնդիրներ ունի հարևանների հետ և այլն: Իսրայելն ունի այն առավելությունը, որ հարաբերություններն իր սփյուռքի հետ արդեն կայացած են, նախնական ներդրումները նրանք շուտ են արել, և այսօր իրենք միայն հարաբերությունները տաք են պահում: Հիմա այդքանով հանդերձ տեսեք ինչքան գումար են ծախսում այդ կայացած հարաբերություների համար»,- ասաց նա։


Զարեհ Սինանյանը նշեց, որ 2019-ին Իսրայելը պետբյուջեից իր սփյուռքի համագործակցության համար ծախսել է 280 մլն դոլար այն դեպքում, երբ երկրի բյուջեն կազմում է 110 մլրդ դոլար, այսինքն՝ հատկացնում է բյուջեի 0,25 տոկոսը, իսկ Հայաստանի բյուջեն 3,9 մլրդ դոլար է, և ՀՀ-Սփյուռք հարաբերությունները սաղմնային վիճակում են, իսկ հատկացումները կազմում են պետբյուջեի 0,04 տոկոսը»,- ասաց նա: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև նշեց, թե մարդիկ թերահավատորեն են մոտենում եղած ծրագրերին՝ ասելով, թե ներդրման դիմաց կոնկրետ արդյունք են ուզում: «Մենք գործընթաց ենք սկսել Սփյուռքին բերելու, բայց եթե ակնկալում ենք, որ մեկ տարում մեկ ծրագրի միջոցով կարողանալու ենք բոլորին հավաքել, իրատեսական չէ, բայց շարունակական ծրագրերի միջոցով կարողանալու ենք մարդկանց մեջ մշակույթ ձևավորել, որ պետք է գաք, աշխատեք ձեր հայրենիքում, անկախ նրանից, թե ինչ համալսարանում եք սովորել, ինչ պոտենցիալ ունեք արտերկրում»,-ասաց նա:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ